Կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Նախատեսվում է, որ համերգին կմասնակցի 20-25 հազար մարդ, ակնկալվում է զբոսաշրջիկների թվի աճ։ Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։