Կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, թեև այդ մասին չի խոսվում, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարարՎարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները: "Միջանցքն ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ուղղակի կմտնի և կվերցնի: Ալիևը համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և իր իրավունքն է մտնել այն վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս",- ասաց նա: Օսկանյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ համար, բայց, վստահ է նախկին արտգործնախարարը, դա ոչինչ չի նշանակում. "Հակառակը՝ ինձ մտահոգում է, որ Փաշինյանն ասել էր "Արցախը Հայաստան է և վերջ", իսկ հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին»,- շեշտել է նա: Օսկանյանն ընդծել է՝ Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, քանի որ դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: