Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ 10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։ Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ հետ։