Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Այդ մասին ասված է նախագահի օգոստոսի 19-ի ստորագրած հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար», - ասված է նախագահի հրամանագրում: Նշենք, որ մինչ օրս ԱԳ նախարարի պարտականությունները կատարում էր ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շաբաթներ առաջ հենց նա էր դիտարկվում որպես ԱԳ նախարարի հիմնական թեկնածու: