ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով: Փաստաբանը տեղեկցրել էր, որ երկրորդ նախագահի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, նա թեստ է հանձնել, որի պատասխանը կլինի երեկոյան: