Միջազգային գործընկերները փորձում են նոր հանդիպում կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Այս պահին փորձեր են արվում ղեկավարների հանդիպում կազմակերպել, այս պահին մենք նման պայմանավորվածություն չունենք, ոչ էլ արտգործնախարարների միջև պայմանավորվածություն կա հանդիպման վերաբերյալ»,- ասաց նա։