Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նրա փաստաբանը: «Նա ռուս օդաչուին չի սպանել»,- ասել է Չելիքի պաշտպանության ներկայացուցիչը: Նա նաեւ հայտնել է, որ գործը քննության փուլում է եւ դատարան կուղարկվի միայն գլխավոր դատախազի համապատասխան գնահատականից հետո: