26.07.2025
Ըստ նախնական տվյալների՝ պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել
prev Նախորդ նորություն

Արա Բաբլոյանը 88 կողմ ձայներով ընտրվեց ԱԺ նախագահ

Քիչ առաջ ԱԺ-ում հայտարարվեց, որ փակ, գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ է ընտրվել Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը:


Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր:


Ընդդիմության թեկնածու՝ Ելք դաշինքից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին քվեարկել է 12 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:


Ուշագրավ է, որ Ելք դաշինքի խմբակցության կազմում 9 պատգամավոր է, ինչը նշանակում է, որ Մարուքյանի օգտին քվեարկել են նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Մարզերում դեղերի հասանելիության խնդիր կա, ինչն անթույլատրելի է. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին