ՀՀ-ի իշխանությունները նպատակ չունեն միջուկային զենք ստեղծեն և այդ առումով երկիրը վտանգ չի ներկայացնում ոչ տարածաշրջանի, ոչ աշխարհի համար: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով համաշխարհային ԶԼՄ-ներում աժիոտաժ առաջացրած ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը: Վերջինս պնդում է, որ ՀՀ-ը հնարավորություն ունի միջուկային զենք ստեղծել, փոխանցում է EADaily-ը: Շարմազանովը նշել է, որ ՀՀ-ը միջուկային ատոմակայանն օգտագործում է խաղաղ նպատակներով՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար: «Եթե միջազգային մամուլը փորձում է տարածաշրջանում որևէ սպառնալիքներ տեսնել, ապա պետք է հայացքի գցի Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ ավելի հարավ՝ "Իսլամական պետությունն" է: Պարոն Բագրատյանն իր անձնական կարծիքն է հայտնել, խոսելով ՀՀ-ի՝ միջուկային զենք ստեղծելու հնարավորության մասին»,-նշել է նա: ԵՄ դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Բագրատյանը հայտարարությունը նշել է, որ տեղեկատվությունը պետք է ստուգել: «Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն հստակ է», - նշել է նա, փոխանցում է «Интерфакс»-ը: