Հայաստանում Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարան կհիմնադրվի: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 24-ի իր նիստում: Կառավարության նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ համալսարանը կստեղծվի երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու եւ պաշտպանության ոլորտում գիտելիքները խորացնելու և զարգացնելու համար: Կառույցի ֆինանսավորման համար կստեղծվի համալսարանական հիմնադրամ: Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ համալսարանի ստեղծման հետ կապված բյուջեն լրացուցիչ ծանրություն չի կրելու: