«Ռոսպոտրեբնադզոր»-ից հայտնում են, որ Եվրասիական տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի պայթուցիկ աճ ներկայումս չի նկատվում: Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, այս պահի դրությամբ եվրասիական տարածքում դեպքերի մակարդակի պայթուցիկ աճ չի նկատվում՝ չնայած նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված սուր իրավիճակի պահպանմանն աշխարհում, հյատնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում եւ Ուզբեկստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը չի գերազանցում 90 հազարը: «Մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում կորոնավիրուսի եւ այլ վարակների տարածման կանխմանն ուղղված համապարփակ ծրագիր կհամաձայնեցվի», - ասված է հաղորդագրության մեջ: