ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցած շաբաթ, երբ վերջինս այցելել է Մոսկվա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով հայաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: "Կարող եմ հաստատել, որ նրանք իսկապես զրուցել են հեռախոսով: Նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում" ,- ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է Պեսկովը: