Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր առաջին անգամ հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումը կրել է ճանաչողական բնույթ։ ԵՄ դեսպանը շնորհավորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի օմբուդսմենի կառույցին։ ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունն ու գործընկերությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտի մի շարք ոլորտների շուրջ։ ԵՄ դեսպանն ընդգծել է օմբուդսմենի ինստիտուտի կարևոր դերը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Հաստատության անաչառությունն ու անկախությունը կնպաստեն երկրում ժողովրդավարության որակի բարձրացմանը։