Կառավարությունը փետրվարի 17-ի հերթական նիստում հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում "արդյունաբերական ջերմոցային համալիրի" կառուցման ներդրումային ծրագրին։ Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 48 միլիոն եվրո։ Ջերմոցային համալիրը գտնվում է 110 հեկտարի վրա, որից 45 հեկտարը կզբաղեցնեն ջերմոցները, մնացածը՝ սպասարկող ենթակառուցվածքները։ Համալիրը կկառուցվի Լճաշեն և Վարսեր գյուղերի տարածքում՝ Սևանից ոչ հեռու։ Տարեկան ջերմոցները կարտադրեն 12 հազար տոննա բանջարեղեն, որոնցից 80 տոկոսը կարտահանվի։ Նախատեսվում է ստեղծել մոտ 400-450 մշտական աշխատատեղ։