24.05.2025
Ինչու են Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները որոշակիորեն կարևոր նաև Թուրքիայի համար
20.01.2022
Ինչու են Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները որոշակիորեն կարևոր նաև Թուրքիայի համար

Թուրքիայի իշխանությունները երկրում առաջացած ֆինանսատնտեսական և արժութային ճգնաժամը փորձում են մեղմել նաև որոշ երկրների հետ սվոփ համաձայնագրի ստորագրմամբ՝ ԿԲ արտարժույթի պահուստները համալրելու նպատակով: Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:"Արդեն իսկ շուրջ 5 միլիարդ դոլար ծավալով սվոփ համաձայնագիր է ստորագրվել ԱՄԷ-ի հետ։ Մեծ հավանականությամբ առաջիկայում 1 միլիարդ եվրոյի չափով նման պայմանավորվածություն ձեռք կբերվի Անկարայի և Բաքվի միջև։Վերոնշյալը փաստում է այն մասին, որ Էրդողանի վարչակարգը զգալի ներուժ է կենտրոնացրել՝ նախագահի պատկերացրած տնտեսության մոդելին հասնելու համար։Այս համատեքստում չի բացառվում, որ Թուրքիայի համար որոշակի կարևորություն են ներկայացնում անգամ Հայաստանի հետ խիստ սահմանափակ, բայց այնքան անհրաժեշտ տնտեսական հարաբերությունները",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում: