16.02.2026
Հունաստանը պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ին խաղաղության հաստատման գործընթացներում
10.01.2024
Հունաստանը պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ին խաղաղության հաստատման գործընթացներում

Հունաստանն առաջին իսկ պահից դիտարկում է Կովկասյան տարածաշրջանի գործողությունները, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնել հայ ժողովրդին և ուղարկել ենք հումանիտար աջակցություն նրանց, որ կարիքի մեջ էին այս զանգվածային վայրագ գործողություններից հետո: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը: «Հունաստանը հիմնվում է հիմնաքարային առաքելությունների վրա և ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը, և գտնում է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այս սկզբունքների, հիմնաքարային սկզբունքների հիման վրա: Մենք բացառում ենք ցանկացած տեսակի ուժի կիրառումն ու ագրեսիան, և մենք ջատագովն ենք երկխոսության: Այս առումով մենք համատեղել ենք այն երկկողմանի հայտարարությունը, որը ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը թույլ է տալիս գերիների երկկողմանի ազատ արձակում և վստահության մակարդակի բարձրացում: Ենթադրում ենք, որ զրույցները, քննարկումները կվերամեկնարկեն՝ կոնսոլիդացնելով անվտանգությունը և կայունությունը Հարավկովկասյան այս տարածաշրջանում: Առաջնորդող սկզբունքները երկու կողմերի համար պետք է լինեն երկարաժամկետ, [այն է`] կայուն տարածաշրջանային խաղաղությունը և բարեկամական հարաբերությունները հարևան երկրների միջև»,- ասաց նախարարը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ներառված սկզբունքներին՝ Հունաստանի ԱԳ նախարարը դրանք որակեց «իրատեսական և ներառական»: Յորղոս Գերապետրիտիսը նաև հայտարարեց, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ին թե՛ հումանիտար օգնության հարցում, թե՛ խաղաղության հաստատման գործընթացներում: «Դուք կարող եք ամեն առումով ձեր հույսը դնել Հունաստանի Կառավարության և Հունաստանի ժողովրդի վրա»,- ելույթը եզրափակելով՝ հայտարարեց նախարարը: