ընտրություններ ԱՄՆ-ում

Երք
10
Jan

The American Conservative. Կիբերհարձակումների մասով ՌԴ–ի մասնակցության հստակ ապացույցներ չկան

Директор Национальной разведки США Джеймс Клэппер

Ամերիկյան հետախուզության տվյալները իբր ռուսական ազդեցության գործողության և հաքերային հարձակումների մասին, որոնք կապված էին ԱՄՆ–ի նախագահի ընտրությունների հետ, դժվար թե Բարաք Օբամայի ու Կոնգրեսի համար ապացույց ծառայեն Մոսկվայի նկատմամբ դիրքորոշման խստացման համար։

Ազգային հետախուզության ղեկավարի սահմանափակ քանակությամբ ապացույցները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր պետք է պաշտպանեն ամերիկյան ժողովրդին, շատ վատ են դա իրականացնում, փոխանցում է The American Conservative–ը։

Ուրբ
23
Dec

Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում՝ մեզանից բացի. Պուտին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զգացել է հասարակության տրամադրությունը և նախընտրական արշավում գնացել մինչև վերջ, չնայած ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի՝ մեզանից բացի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը փորձում է իր բոլոր ձախողումները բարդել արտաքին գործոնների վրա:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ համակրանքի հիման վրա կարելի է կառուցել երկու երկրների միջև սերտ հարաբերություններ:

Երք
20
Dec

Թրամփը հավաքել է ընտրիչների ձայների անհրաժեշտ քանակը և վերահաստատել իր հաղթանակը

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հավաքել է ընտրիչների ձայների անհրաժեշտ քանակը, ինչն ապահովել է նրա հաղթանակը ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, փոխանցում է EADaily–ին։

Նշվում է, որ քվեարկությունը կայացել է բողոքի ակցիների ֆոնին:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների ժամանակ Թրամթը հավաքել է տարրբր նահանգներից 306 ընտրիչների ձայները։ Ընտրիչների քվեարկության արարողության ժամանակ նրա օգտին է քվեարկել 270 ընտրիչ, ինչը բավարար է հաղթանակի համար։

Երկ
19
Dec

Թրամփը քննադատել է Քլինթոնի կողմնակիցների պահվածքը

Избранный президент США Дональд Трамп

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կողմնակիցները խիստ քննադատության կենթարկվեին, եթե պարտության դեպքում այնպիսի պահվածք դրսեւորեին, ինչպիսին հիմա դրսեւորում են Հիլարի Քլինթոնի կողմնակիցները:

«Եթե իմ կողմնակիցները ելույթներ ունենային եւ սպառնային մարդկանց, ինչպես հիմա անում են նրանք, ովքեր պարտվել են ընտրություններում, բոլորը կատեին նրանց եւ սարսափելի հայհոյանքներ կտեղային»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ուրբ
02
Dec

Թրամփն ԱՄՆ ՊՆ ղեկավարի պաշտոնում կնշանակի «Կատաղի շուն» մականվամբ գեներալի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակի ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին, հայտնում է The Washington Post:

Ըստ պարբերականի, հավանաբար, այդ մասին կհայտարարվի գալիք շաբաթվա սկզբին: Ջեյսմ Մեթիսը համարվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուն:

Երք
29
Nov

Die Welt․ Գերմանիայի կառավարությունը միլիոններ է փոխանցել Քլինթոնների հիմնադրամին

Քլինթոնների ընտանեկան հիմնադրամը դեռ մինչեւ նախընտրական մրցապայքարը բազմիցս իր վրա է սեւեռել ուշադրությունը՝ ամերիկյան լրատվամիջոցներում կար կարծիք, որ քաղաքական գործիչները, պետությունների առաջնորդները ու լոբբիստները կարող էին քլինթոնյան հիմնադրամին նվիրատվություն անելու միջոցով պարզապես «գնել» ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ հանդիպումներ։

Երկ
14
Nov

Փորձագետներ. Մերձավոր Արևելքը շոկի մեջ է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից

Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի դաշնակիցների համար Դոնալդ Թրամփի ընտրությունը մեկ կարևոր մեսիջ ունի`պետք է ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, փոխանցում է The Wall Street Journal–ը։

Երկ
14
Nov

Ամերիկացիների 74%-ը Թրամփի ընտրվելը համարում է լեգիտիմ. հարցում

Ամերիկացիների մոտ ¾-ը (74%) ճանաչում է հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում լեգիտիմ։ Այս մասին են վկայում ABC News հեռուստաալիքի հետ համատեղ Washington Post-ի անցկացրած հարցման տվյալները։

Հնգ
10
Nov

LA Times. Թրամփը Վաշինգթոնը փոխելու շանս ունի

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Վաշինգթոնում բախվել են առօրյա մի խնդրի. ինչպե՞ս իրեն կպահի նոր վարչակազմը, գրում է Los Angeles Times-ը:

Թերթը նշում է, որ շատ պաշտոնյաներ ուղղակի չգիտեն, թե ինչպես արձագանքեն նորընտիր նախագահի երբեմն կոշտ դիրքորոշմանը որոշ հարցերում: Կապիտոլիումի բլր վրա միգրացիայի հարցերում աշխատանքի փորձ ունեցողները վստահ են, որ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատը, որը խոստացել էր Թրամփը, իրականում երբեք էլ չի հայտնվի: Նույն սկեպտիցիզմն է նաեւ ԱՄՆ-ից միգրանտներին արտաքսելու հարցում:

Հնգ
10
Nov

Փորձագետներ. Թրամփի հաղթանակը ՌԴ–ԱՄՆ գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս

Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում հնարավորությունների պատուհան է բացում ՌԴ–ի համար, սակայն հայտնի չէ, կկարողանա Մոսկվան դրանք օգտագործել։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ու միջազգային հետազոտություններին կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Նա նշել է, որ Թրամփի հաղթանակը ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև գործընկերային հարաբերություններ կառուցելու շանս է տալիս, որը հաստատ չէր լինի Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում։

Էջեր

Subscribe to RSS - ընտրություններ ԱՄՆ-ում