The American Conservative. Կիբերհարձակումների մասով ՌԴ–ի մասնակցության հստակ ապացույցներ չկան

Директор Национальной разведки США Джеймс Клэппер

Ամերիկյան հետախուզության տվյալները իբր ռուսական ազդեցության գործողության և հաքերային հարձակումների մասին, որոնք կապված էին ԱՄՆ–ի նախագահի ընտրությունների հետ, դժվար թե Բարաք Օբամայի ու Կոնգրեսի համար ապացույց ծառայեն Մոսկվայի նկատմամբ դիրքորոշման խստացման համար։

Ազգային հետախուզության ղեկավարի սահմանափակ քանակությամբ ապացույցները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր պետք է պաշտպանեն ամերիկյան ժողովրդին, շատ վատ են դա իրականացնում, փոխանցում է The American Conservative–ը։

Զեկույցի առաջին թեզում նշվում է, որ ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է հրաման տվել սկսել արշավ, որը կազդի ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Դա թույլ փաստարկ է, քանի որ ամերիկյան հետախուզությունը մուտք չունի Պուտինի անձնական փոստին ու փաստաթղթերին։

Երկրորդ թեզը`ռուսական կողմի նպատակն է խաթարել հասարակության վստահությունն ընտրությունների գործընթացի նկատմամ նույնպես սկսվում է «մենք կարծում ենք» եզրույթով։ Հետախուզությունը չունի կոնկրետ փաստաթղթեր, որոնք դա կապացուցեն։ Երրորդ թեզը կայանում է նրանում, որ ՌԴ–ի նախագահն ու կառավարությունը նախապատվությունը տալիս էին Թրամփին։ ՌԴ–ն իրոք, օգտագործելով ԶԼՄ–ները, վարկաբեկում էր Հիլարի Քլինթոնին, սակայն առկա չեն կոնկրետ մարդկանց ցուցմունքները այդ առումով ռուսական ղեկավարության մտածելակերպի մասին։

Հոդվածի հեղինակը` հետախուզության նախկին սպան, կարծում է, որ Մոսկվային «բռնացնելու» փորձերը հիմնվում են թույլ փաստերի և շատ անձնական կարծիքների խառնուրդի վրա։