29.03.2024
ԱՄՆ-ն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը քննադատել է Քլինթոնի կողմնակիցների պահվածքը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր կողմնակիցները խիստ քննադատության կենթարկվեին, եթե պարտության դեպքում այնպիսի պահվածք դրսեւորեին, ինչպիսին հիմա դրսեւորում են Հիլարի Քլինթոնի կողմնակիցները:

«Եթե իմ կողմնակիցները ելույթներ ունենային եւ սպառնային մարդկանց, ինչպես հիմա անում են նրանք, ովքեր պարտվել են ընտրություններում, բոլորը կատեին նրանց եւ սարսափելի հայհոյանքներ կտեղային»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնից: Նախագահի դեմոկրատ թեկնածուն եւ գործող նախագահ Բարաք Օբաման ճանաչեցին քվեարկության արդյունքները, սակայն հայտարարեցին ընտրություններին «ռուսաստանցի հաքերների» միջամտության մասին, որոնք, իբր, օգնել են Թրամփին:

Թրամփն իր հերթին Ռուսաստանի կողմից օգնության մասին հայտարարությունները «ծիծաղելի» է կոչել:
BBC. Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունն ու դրա հետևանքները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար