Քաղաքացիները ինֆորմացիոն բլոկադայի մեջ են, ինչպես տոտալիտար երկրներում. Փաշինյանը հեռացավ
Նիկոլ Փաշինյանի խնդրանքը` տրամադրել ուղիղ եթեր Հանրային ռադիոյի եթերում, մերժվեց: Ավելին` ռադիոյի ղեկավարությունն անջատեց ռադիոյի էլեկտրաէներգիան:
16:34Նիկոլ Փաշինյանի խնդրանքը` տրամադրել ուղիղ եթեր Հանրային ռադիոյի եթերում, մերժվեց: Ավելին` ռադիոյի ղեկավարությունն անջատեց ռադիոյի էլեկտրաէներգիան:
16:34Այս պահին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույց իրականացնող քաղաքացիները ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեն են Հանրային ռադիոյի շենք եւ փաստացի գրավել այն:
15:57Առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի:
14:01Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:
13:44Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ապրիլի 14-ի խորհրդի նիստը, որի ժամանակ առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, կայանալու է Ծաղկաձոր քաղաքում:
11:50Ոստիկանությունը կամ իշխանությունը կարող է հազար խմած մարդ ուղարկի, ովքեր կգան իրենց լկտի կպահեն, ամենավերջին հայհոյանքները կտան, բայց որևէ պարագայում որևէ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել ասել է Փաշինյանը:
11:15նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաքից հետո «Իմ քայլը» նախաձեռնության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:
10:44ԱՄՆ Պետքարտուղարությունը չի հստակեցնում` իրազեկել է ՌԴ-ին հարվածի մասին, իսկ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ իրազեկում չի եղել:
09:41