5.02.2025

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. Թրամփ

Միացյալ Նահանգները չի ցանկանում ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն Վաշինգտոնը չի կարող թույլ տալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Ինձ հետ դա պարզ է: Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ուզում կոշտ լինել Իրանի նկատմամբ: Մենք չենք ուզում կոշտ լինել որևէ մեկի նկատմամբ», - ասել է Թրամփը լրագրողներին Իրանի վրա առավելագույն ճնշման հրամանը ստորագրելուց հետո:


Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել։

Թեմայի այլ նորություններ