![](/uploads/news/e89330bb1c52672e6eb2f508b75e3932.jpg)
Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. Թրամփ
Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել։
05.02.2025Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ժամանել է Ռուսաստան, Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի "Վնուկովո-2" օդանավակայանում, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն:
Իրանի նախագահին դիմավորել են Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանի ԱԳՆ Պետական արարողակարգի դեպարտամենտի ղեկավար Իգոր Բոգդաշևը:
Դեկտեմբերի վերջին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի առաջնորդը Մոսկվա կայցելի հունվարի 17-ին: Ինչպես ավելի ուշ հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Իրանի նախագահը հանդիպում կունենա իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները պետք է ստորագրեն համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը կոչված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին այս պահին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:
Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել։
05.02.2025Արմեն Սարգսյանի վրա կատարված մահափորձը պատվիրված է եղել և մանրակրկիտ պլանավորված։
03.02.2025SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ հրթիռի կործանումը տեղի է ունեցել թթվածնի կամ վառելիքի արտահոսքի պատճառով:
17.01.2025