6.02.2025

Արմեն Սարգսյանի վրա կատարված մահափորձը մանրակրկիտ պլանավորված է եղել. ՏԱՍՍ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանի վրա կատարված մահափորձը պատվիրված է եղել և մանրակրկիտ պլանավորված։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։


Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան «Ալիե Պարուսա» բնակելի համալիրի Ավիացիոննայա փողոցի շենքերից մեկի մուտքում, որտեղ պայթյուն է որոտացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։


Ըստ գործակալության աղբյուրի, հետաքննիչները ներկայումս փորձում են պարզել հանցագործության պատվիրատուներին։ Դեպքի վայր է ժամանել Հյուսիս-արևմտյան վարչական օկրուգի դատախազ Մաքսիմ Կիսելյովը։ Մայրաքաղաքային Քննչական կոմիտեի հետաքննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայությունների հետ համատեղ զննում են միջադեպի վայրը։


 

Թեմայի այլ նորություններ