
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Ռուս նախարարը Անկարա է ժամանել փետրվարի 23-ին։ Այցից մի քանի օր առաջ նա արդեն հանդիպել էր Ֆիդանի հետ՝ քննարկելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը և Սիրիայի հարցը՝ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ ուկրաինական կարգավորման գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության համատեքստում, գրում է РИА Новости-ն։
Բացի այդ, այցը տեղի է ունենում Մոսկվայի՝ Դամասկոսի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու ձգտման ֆոնին։ Թուրքիան Բաշար Ասադի հեռանալուց հետո ավելի սերտ կապեր ունի սիրիական կողմի հետ։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպումներում քննարկվելու է գլխավորապես երկու հարց՝ Սիրիան և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Թուրքական Hürriyet թերթի քաջատեղյակ աղբյուրը, հիշեցնելով 2022-ի մարտին ռուսական և ուկրաինական հակամարտող կողմերին Ստամբուլում հյուրընկալելու փաստը, նշել է, որ այս անգամ ևս Անկարան փորձելու է նման դեր ստանձնել կողմերի միջև։ Թուրքական կողմը նաև փորձելու է իր ներդրումն առաջարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սկսված գործընթացում։
Փետրվարի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականության մասին, հայտարարել էր, որ ներկայում պետք է «շատ իրատես» լինել։
Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Անկարա էր ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը անցկացվում է Կալասի՝ Հայաստան կատարվող պաշտոնական այցի շրջանակում, որն ընթանում է հունիսի 29-30-ը։
30.06.2025Այս պահին նիստն արդեն մեկնարկել է, և ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մասնակցել են արարողակարգային լուսանկարման արարողությանը։
30.06.2025