
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում Ղրղզստանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Factor.am-ի հարցմանը։ Նրա խոսքով՝ այս հարցում որևէ փոփոխություն չկա, և Հայաստանի որոշումը՝ չմասնակցելու ՀԱՊԿ նիստերին, շարունակում է գործել։
Այս պահին նիստն արդեն մեկնարկել է, և ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մասնակցել են արարողակարգային լուսանկարման արարողությանը։
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել էր վճարել տարեկան անդամավճարը և հանդես էր գալիս կոշտ հայտարարություններով՝ կապված կազմակերպության անգործության հետ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ։
Ինչպես նշել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Հայաստանը կարող է կայացնել վերջնական որոշում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, եթե գործընկեր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, չհնչեցնեն հստակ քաղաքական դիրքորոշում՝ կապված տարիներ առաջ տեղի ունեցած հարձակման հետ։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկել էր աջակցության փաթեթ, այդ թվում՝ դիտորդական առաքելություն տեղակայել սահմանին։ Սակայն Երևանը հրաժարվել էր այդ առաջարկից՝ նախընտրելով Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը գնահատվում է որպես ավելի արդյունավետ և անկախ։ Մոսկվայում, ընդհակառակը, ԵՄ ներկայության հանդեպ դրսևորվում է զգուշավոր և բացասական վերաբերմունք՝ այն որակելով որպես աշխարհաքաղաքական նախագիծ և արևմտյան զինված ներգրավվածության ձև, որի նպատակն է տարածաշրջանի ապակայունացումը։
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը անցկացվում է Կալասի՝ Հայաստան կատարվող պաշտոնական այցի շրջանակում, որն ընթանում է հունիսի 29-30-ը։
30.06.2025Ադրբեջանը չափազանցում է իր արձագանքը՝ փորձելով ազդարարել հեռացման մասին:
30.06.2025