
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում հաստատվել է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի հասանելիության արգելափակման կարգը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս որոշմամբ գործարկվում է համակարգ, որը կսահմանափակի կայքերի հասանելիությունը և կհրապարակի արգելափակման ենթակա բանկային դրամապանակների ցանկը։
«Բանկերը կսահմանափակեն այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը։ ՀՀ-ում գործող և մեր կարգավորման ներքո գտնվող շահումով խաղեր կազմակերպողները ենթարկվում են այն պահանջներին, որ մենք սահմանել ենք՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից։ Այս ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ է սահմանափակել օտարերկրյա պետություններում գործող կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից», - նշել է նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ մեկ օրում և միանգամից ամեն ինչ իրագործել։ «Պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն։ Նման կարգավորումներն առաջ են բերում դրանք շրջանցելու ձգտում, ուստի պետք է հետևենք, որ որոշումն արդյունավետ լինի և ծառայի իր նպատակին», - ընդգծել է նա։
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը անցկացվում է Կալասի՝ Հայաստան կատարվող պաշտոնական այցի շրջանակում, որն ընթանում է հունիսի 29-30-ը։
30.06.2025Այս պահին նիստն արդեն մեկնարկել է, և ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մասնակցել են արարողակարգային լուսանկարման արարողությանը։
30.06.2025