
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրումը մինսկյան վտանգից եւ պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին մայիսի 12-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ներկայում ռուս զինծառայողները պայթունավտանգ իրերի որոնման աշխատանքներ են իրականացրել Մատաղիս բնակավայրի ծայրամասում, ինչպես նաեւ Մարտակերտ-Մատաղիս մայրուղու երկայնքով: Այդ հատվածում աշխատանքների կատարման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 15 պայթուցիկ առարկա։
Ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից մաքրվել է 2104 հեկտար տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1806 շենք, այդ թվում՝ 30 սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25611 պայթուցիկ առարկա:
Սակրավորների հայտնաբերած պայթուցիկ իրերը դուրս են բերվում և ոչնչացվում Բալիջա հատուկ սարքավորված զորավարժարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:
Ընդդիմադիր ուժերը շարունակաբար արտահայտում են մտահոգություն՝ պնդելով, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառ։
30.06.2025Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը անցկացվում է Կալասի՝ Հայաստան կատարվող պաշտոնական այցի շրջանակում, որն ընթանում է հունիսի 29-30-ը։
30.06.2025Այս պահին նիստն արդեն մեկնարկել է, և ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մասնակցել են արարողակարգային լուսանկարման արարողությանը։
30.06.2025