
Իրանն զգուշացնում է՝ արտաքին դերակատարները չպետք է խառնվեն Հարավային Կովկասի գործերին
Իրանը կոչ է անում Հարավային Կովկասի բոլոր պետություններին թույլ չտալ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը։
04.08.2025Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ այս ուրբաթ Վաշինգտոնում կարող է կայանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Լուրը X-ի իր էջում տարածել է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Սպիտակ տանը հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։ Նման արձագանք այս պահի դրությամբ չկա նաև պաշտոնական Բաքվից։
Նշենք, որ դեռ հուլիսի 19-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», – ասել էր նա՝ վստահություն հայտնելով, որ համաձայնագրի ստորագրումը երկար սպասեցնել չի տա։
Իրանը կոչ է անում Հարավային Կովկասի բոլոր պետություններին թույլ չտալ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը։
04.08.2025Ճանապարհներն հիմնականում բաց են, Վանաձոր-Ալավերդիում սահմանափակումներ կան:
04.08.2025Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունն է հայտարարություններ արել։
31.07.2025