Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն որոշ հատվածներում գործում են սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ հատվածը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատարների համար երթևեկը կատարվում է միակողմանի։
Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ հուլիսի 4-ից սկսած, ճանապարհաշինական աշխատանքների պատճառով, Մ-1 միջպետական (Երևան–Գյումրի) մայրուղու 38-րդ կմ հատվածում՝ Ուջանի մոտ, երթևեկությունը տեղափոխվել է Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։
Լարսի անցակետի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։