25.11.2024
Մամուլի տեսություն. Շեշտակի արճել են Հայաստանից Ռուսաստան ուղարկվող տրանսֆերտները
prev Նախորդ նորություն

Հարցում. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններում ամենաբարձր հորիզոնականներում կլինեն

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենաբարձր հորիզոնականներում կլինեն: Այս մասին ասել է «Գելափ ինթերնեյշնել» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով ներկայացուցչության հետազոտությունը:

Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցվածների շուրջ 70 տոկոսը նշել է, որ կմասնակցի ընտրություններին: Քաղաքացիների 41 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկին չի տա իր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս կիրակի: ՀՀԿ-ին ձայն կտա հարցվածների 9 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 8.3 տոկոսը, ՀՅԴ-ին կընտրի հարցվածների 3.2 տոկոսը, ՀԱԿ-ին՝ 2.2 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 1.1 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 0.9 տոկոսը:

Երևանում հարցվածների 10.3 տոկոսն է միայն ՀՀԿ-ին ձայն տվել, 4.7 տոկոսը՝ ԲՀԿ-ին, իսկ մարզերում՝ 8.2 տոկոս և 10.4 տոկոս համապատասխանաբար: Հարցվածների մեծ մասը իր ընտրությունը պայմանավորել է այդ կուսակցությունների առաջնորդների նկատմամբ ունեցած վստահությամբ:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է 13.05.2016 - 24.05.2016 ընկած ժամանակահատվածում: Հարցազրույցներն անցկացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում: Հարցմանը մասնակցել է 1106 քաղաքացի: