25.11.2024
Հարցում. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն 2017-ի ընտրություններում ամենաբարձր հորիզոնականներում կլինեն
prev Նախորդ նորություն

Պյոտր Սվիտալսկի. Բրիտանիայի այս քվեարկությունից հետո տխուր եմ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը պարզեցրեց ամեն ինչ. բրիտանացիները արտահայտել են իրենց կամքը համամարդկային ընտրական իրավունքի միջոցով, և պարզ է, որ բրիտանացիների մեծամասնության պահանջը պետք է հարգվի բոլորի կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` խոսելով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուորոշման մասին:

«Ժողովրդավարությունը ժողովրդավարություն է: Եվրոպան միայն գիտակցության վայր չէ: Այո, պետք է մնալ ռացիոնալ, բայց երբ մեկը տխուր է, պետք է ասի այդ մասին: Եվ ինչպես Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերն ասաց, ես Բրիտանիայի այս վերակրթությունից հետո տխուր եմ եւ չեմ թաքցնում դա: Սա սենտիմենտալիզմ չէ: Սա խորը համոզմունք է: Ես կուզեի, որ Միացյալ Թագավորությունը միշտ մնար մեր կողքին և մեզ հետ: Նա այլ բան որոշեց: Բայց իմ հավատը Եվրոպական նախագծի վերաբերյալ չի նվազել: Եվրամիությունն ունի պայծառ ապագա»,- ասել է Սվիտալսկին:

Նա, խոսելով Brexit-ից հետո հնարավոր զարգացումների մասին, նշել է, որ և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Թագավորությունում տեղի են ունենում խորը ազդեցությունների և քննարկումների գործընթացներ:

«Եվրամիության առաջնորդների քննարկումները վերջին գագաթաժողովում հանգիստ և կշռադատված էին: Կարծում եմ՝ ապագա որոշումները չեն նվազեցնի Եվրամիության հանձնառությունները իր հարևանությունում, և հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջաններում»,- ասաց նա: