21.04.2025
Դևիդ Կեմերոնը հրաժարական կտա
prev Նախորդ նորություն

Էլեկտրաէներգիան էժանացավ` թանկանալով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում հաստատեց` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով:

Այսինքն` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 48.78 դրամից կնվազի մինչև 46.2 դրամ: Մինչդեռ այս պահին սպառողները վճարում են 42 դրամ 1 կՎտ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց:

Հիշեցնենք, 2015 թվականի օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիան թանկացավ 6.9 դրամով, սակայն թանկացումը քաղաքացիները չզգացին, քանի որ մեկ տարի շարունակ թանկացած հատվածը սուբսիդավորվեց:

Մելքումյան. Ադրբեջանը դրսևորում է հակամարդկային և ֆաշիստական քաղաքականություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար