25.11.2024
Ուղեկցեք ինձ աղոթքներով. Հռոմի պապը ուղևորվում է Հայաստան
prev Նախորդ նորություն

Դևիդ Կեմերոնը հրաժարական կտա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը հայտարարել է, որ հեռանում է վարչապետի պաշտոնից : Հայտարարությունն արվել է հանրաքվեի արդյունքներով, երբ պարզ է դարձել, որ բրիտանացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն:

Կեմերոնը նշել է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին, Պահպանողական կուսակցության համագումարից հետո:

«Ես սիրում եմ այս երկիրը, և ինձ համար պատիվ էր ծառայել նրան»,- ընդգծել է Կեմերոնը:

Միացյալ թագավորության ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51,9 տոկոսը, 48,1 տոկոսը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին: