24.11.2024
Կրեմլում չեն բացառում Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանցին վերադարձվել է հայրենիք

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան է հայրենադարձվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։

ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն, գործողությունը տեղի է ունեցել հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

«Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձին՝ նրա հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

Նշենք, որ ի տարբերություն ՀՀ-ի, որը վերադարձնում է իր տարածք անցած ադրբեջանցիներին ողջ և առողջ, Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում:

2010 թ.-ին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը մոլորվել էր և անցել Ադրրբեջանի տարածք: Մի քանի ամիս անց նրան սպանել էին գերության մեջ: Նմանատիպ դեպք է գրանցվել նաև 2014թ.-ի օգոստոսին: Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանը կտտանքների էր ենթարկվել, ինչի հետևանքով նա զոհվել էր ադրբեջանական գերության մեջ հայտնվելու հաջորդ օրը:

Նմանատիպ դեպք է գրանցվել 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ: Նա հատել էր Ադրբեջանի սահմանը 2014թ.-ի փետրվարին: Հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդուն ներկայացրել էին որպես դիվերսանտ: Նա այնտեղ մնացել էր մի քանի ամիս, ինչից հետո հանձնվել էր ՀՀ-ին: Հայրենիք վերադառնալուց մի քանի ամիս անց նա մահացավ: