24.11.2024
Հանդիպում Վիեննայում՝ դրակա՞ն, թե՞ բացասական. գնահատում են քաղաքական գործիչները
prev Նախորդ նորություն

Մարտական պատրաստության ծավալը ռուսաստանյան ռազմաբազայում աճել է 1,5 անգամ

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում մարտական պատրաստության ծավալը 2016թ. աճել է 1,5 անգամ: Այս մասին ասված է ռազմաբազայի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ 2016 թ. ուսումնական շրջանում «Կամխուդ» և «Ալագյազ» լեռնային զորավարժարաններում անցկացվել է կրակային պատրաստության շուրջ 3,5 հազ. պարապմունք, որոնց ընթացքում կիրառվել է հրաձիգային զենք, շուրջ 500 պարապմունք, որոնց ընթացքում կիրառվել է մարտական մեքենաների սպառազինություն, ինչպես նաև 20 մարտավարական զորավարժություն, որոնց ընթացքում կիրառվել են նաև МиГ-29 կործանիչներ, Ми-8МТ և Ми-24П ուղղաթիռներ:

«Էրեբունի» ռազմական օդանավակայանի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: МиГ-29 կործանիչների, Ми-8МТ, Ми-24П ուղղաթիռների թռիչքների ընդհանուր ժամանակը գերազանցել է 2000 ժամը:

Բազայի ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Աստրախանի շրջանի զորավարժարաններում հաջողությամբ կատարել են ստուգարքային մարտական հրաձգությունները տարբեր օդային թիրախներին՝ «Բուկ», С-300 զենիթահրթիռային համալիրներից և «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրներից:

Ամփոփելով Գյումրիում և Երևանում տեղակայված ռազմական կայազորերի ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները՝ բազայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը նշել է, որ զինծառայողները կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: