10.09.2026
Ադրբեջանցիները Կիևի օդանավակայանում  ներողություն են խնդրել հայ  մարզիկներից
prev Նախորդ նորություն

Ջելպկե. Գերմանիան ոչ միայն պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, այլև մեղքն այդ ոճրագործության մեջ

«Մենք երկար ժամանակ է պայքարում ենք, որպեսզի Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի: Բայց ինձ համար անձամբ շատ կարևոր է, որպեսզի Գերմանիան հասկանա և գիտակցի, որ այդ ժամանակ մասնակից է եղել այդ ոճրագործություններին»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ջելպկեն:

Նշենք, որ գերմանացի պատգամավորը գործընկերների հետ միասին այսօր Ազգային Ժողովում հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ, ում հավաստիացրեց, որ հունիսի սկզբին Բունդես`ագը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը երկար պայքարից հետո վերջապես կընդունի:

Գերմանացի խորհրդարանականը նշեց, որ Բունդեսթագը, այդուհանդերձ, կընդունի մի բանաձևը, որը չի գոհացնի իրեն հենց նշված պատճառով` դրանում խոսք չի լինի, որ Գերմանիան ճանաչում է նաև իր մեղքը այդ ոճրագործության մեջ: Մինչդեռ իր ցանկությունն է, որպեսզի բանաձևում տեղ գտնի հստակ այդ ձևակերպումը, որ Գերմանիան պատասխանատու է հայերի ցեղասպանության ու տարհանման համար:

Ի դեպ, վաղը գերմանացի պատգամավորները կմեկնեն Արցախ, որպեսզի տեղում ծանոթանան առկա իրավիճակին, տեղեկատվություն հավաքագրեն և այն, վերադառնալուն պես, ներկայացնեն իրենց գործընկերներին: Տիկին Ջելպկեն ընդգծեց` Գերմանիայում քիչ կամ գրեթե ընդհանրապես տեղեկացված չեն Ղարաբաղյան հակամարտությունից և այդ բացը հարկավոր է լրացնել:

Հարցին` մտավախություն չունի ՞, որ այցի պխատճառով կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում», գերմանացի պատգամավորը հստակ շեշտեց` ոչ. «Իմ առաքելությունն է պայքարել խաղաղության ու երկխոսության համար: Այլ բան ինձ չի մտահոգում»,- հավելեց նա:

Հանդիպում Վիեննայում՝ դրակա՞ն, թե՞ բացասական. գնահատում են քաղաքական գործիչները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ