10.09.2026
Բագրատյան. Սարգսյանն ու Ալիևը խոսելու ոչինչ չունեն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները Կիևի օդանավակայանում ներողություն են խնդրել հայ մարզիկներից

VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անցած շաբաթ ուկրաինական Լվովում ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ, այնուհետ նաև ամբողջ հայկական հավաքականի հետ:

Տեղեկացրել էինք նաև, որ մահակներով ծեծկռտուք սարքելու համար, որն, ըստ Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի, թերևս նախապես ծրագրված է եղել, Ադրբեջանի թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: Բայց աղմկահարույց պատմությունն ունի նաև շարունակություն:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում այս կապակցությամբ գրում է. «Երեկ երեկոյան Բորիսպոլի օդանավակայանում Կիևի մեր եղբայրները մեր չեմպիոններին Երևան ճանապարհեցին և պատահաբար հադնիպեցին «հերոս-ազերբոտներին», ովքեր իրենց «թիմով» տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ խիստ պրոֆիլակտիկ զրույց ունեցան (առանց ծեծկռտուքի), ինչից հետո նրանք ողջ թիմով հրապարակայնորեն ներողություն խնդրեցին մեր հերոսների առաջ՝ սկսած փոքրից` Արսենից:

Փառք մեր հերոսներին: Փառք Կիևի և ողջ Ուկրաինայի մեր հայրենակիցներին: Խաղաղություն բոլորին»,- ասված է գրառման մեջ:

Նշենք, որ գրառման մեջ ներկայացրածը ու ներողություն խնդրելու փաստը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին նաև Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայից: Ի դեպ, հայ մարզիկները Լվովից վերադարձել են 6 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ մեդալներով, Թիմային 2-րդ տեղը զավթած:
Ջելպկե. Գերմանիան ոչ միայն պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, այլև մեղքն այդ ոճրագործության մեջ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ