24.11.2024
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի անցակետերի կահավորումը
prev Նախորդ նորություն

Արցախում ավելի քան 4800 պայթուցիկ նյութ է վնասազերծվել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Ռուսաստանցի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել: Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում:


Մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ:


Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 տուն-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:


Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։