24.11.2024
Իրավիճակը Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում կայունացել է. Մուրադով
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի անցակետերի կահավորումը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի սարքավորումները: Դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ մոտակա տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման անվտանգությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը, ուղեկցում եւ ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման խնդիրները:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։