8.06.2025
Բաքուն հաստատեց ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը
prev Նախորդ նորություն

Իրավիճակը Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում կայունացել է. Մուրադով

Դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի պահպանման խախտում, ինչը կասեցվել է ռուսական խաղաղապահ զորքերի գործողությունների շնորհիվ։ Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Ներկա պահին իրավիճակն այդ շրջանում կայունացել է։ Ռուսական խաղաղապահները իրականացնում են իրավիճակի մշտադիտարկում և ապահովում են փոխհամագործակցություն հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի անցակետերի կահավորումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին