20.04.2025
Ադրբեջանական ուժերը սադրիչ քայլերի են դիմել Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Բաքուն հաստատեց ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը հաստատում են, որ դեկտեմբերի 11-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, վիրավորվել 2-ը։


Այս մասին հայտնել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։


Միևնույն ժամանակ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերn այն մասին, թե Հադրութի շրջանում վերջին երկու օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը զոհերը ունի։


«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Իրավիճակը Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում կայունացել է. Մուրադով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար