22.11.2024
Կառավարությունը զիջեց. ՓՄՁ շրջանառության փաստաթղթավորումը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Հայաստանը շարժվում է դեպի «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողով. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) չի կարող խոչընդոտ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Այսպիսի կարծիք հայտնեց փետրվարի 4-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ կհանդիսանա Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, դեսպանը նշեց, որ այդ ենթադրությունները հաստատող հստակ հաշվարկների չի տիրապետում: «Նման հաշվարկներ չկան: Ես չեմ կարծում, որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն բացասական ազդեցություն կթողնի Հայաստան-ԵՄ համագործակցության վրա»,- հայտարարեց նա, միևնույն ժամանակ դժվարանալով ասել, թե երբ Հայաստանը և ԵՄ-ն կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիոթյուն հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման անհրաժեշտություն առաջացավ, երբ Երևանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովից երկու ամիս առաջ, հայտարարեց, որ չի նախաստորագրի ԵՄ-ի հետ բանակցած Ասոցիացիայի պայմանագրը և մտադիր է անդամկցելու Եվրասիական տնտեսական միությանը:

Առաջիկայում սպասվում է «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը, որտեղ, ըսն էության, պետք է ամփոփվեն գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ աշխատանքը:

««Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովին մնացել է մի քանի ամիս: Շատ ժամանակ չունենք: Պարզ չէ, թե նոր համաձայանագիրը ինչ տեսք և անուն կունենա: Կողմերն աշխատում են հարաբերությունների ձևաչափը հստակացնելու ուղղությամբ: Կան նաև շատ տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծել: Հստակ պատկերացում կա Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելու համար, բայց թե ինչ փաստաթուղթ կընդունվի, դեռ հայտնի չէ», - պարզաբանեց դիվանագետը:

Միևնույն ժամանակը դեսպանը, անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին, տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու է Ֆրանսիական գործարարության շաբաթ երկու շեշտադրությամբ: Առաջինը նորաձևություն և դիզայն, երկրորդը՝ խաղողագործության, գինեգործության համար նախատեսված սարքավորումներ. տեղեկացրեց Ֆրանսիայի դեսպանը: Նրա խոսքերով 2015 թվականին պլանավորված է անցկացնել նաև հայ-ֆրանսիական գործարարների 2-րդ ֆորումը:

Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների խորացումը, համաձայն Շարպանտիեի, երկու երկրների հարաբերությունների զարգացման գերակա ուղղություններից է:

«Տնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումը մեր երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գերակա ուղղություններից մեկն է... Երեք ամիս է, ինչ ես Հայաստանում եմ և առիթ եմ ունեցել հանդիպելու ամենատարբեր ոլորտների պաշտոնյաների, ղեկավարների, քաղաքական, տնտեսական, հասարակական կազմակերպությունենրի ներկայացուցիչների հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ:

Դիվանագետին չի բավարարում երկրների միջև առևտրաշրջանառության առկա ծավալը, որը ըստ պաշտոնական տվյալների՝ տարեկան կազմում է մոտ 50 մլն եվրո: «Այս ծավալների մեծացման ուղղությամբ պետք է կիրառել առկա գործիքները: Դրանք են Ֆրանսիայում գործող Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանում գործող Հայ-ֆրանսիական գործարաների ակումբը և Զարգացման հայկական հիմանդրամը», - թվարկեց դեսպանը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարում Ֆրանսիական զարգացման գործակալության ներդումները Հայաստանում կհատի 100 մլն եվրոյի սահմանը:

«Սա բավական լուրջ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կազմակերպությունը երկու տարի է, ինչ Հայաստանում գործունեություն է ծավալում: Այն ներդրումներ է կատարում Վեդիում ջրամբարի կառուցման մեջ: Ֆրանսիան նաև կաջակցի Հայաստանի փոքր քաղաքների տնտեսության զարգացմանը», - ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: