23.11.2024
Փաստաբաններ. Պերմյակովը գործել է սպանություն
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարարը

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել էշաբաթներ առաջ Երևանում վնասազերծված հանցովոր խմբի գործով: Այս մասին հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Խմբավորումը բացահայտվել և չեզոքացվել է նոյեմբերի 25-ին: ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համատեղ իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ականանետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր, զինվորական հանդերձանք:

ՀՀ ԱԱԾ-ի տեղեկություններով, 1997թ.-ից Իսպանիայում բնակվող և 2015թ.-ի ապրիլին Երևան ժամանակավոր բնակության տեղափոխված ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիի Վարդանյանը ծանր և առավել ծանր հանցագործությունների կազմակերպման համար 2015թ.-ին ստեղծել և ղեկավարել է հանցավոր խմբավորում՝ նրա շարքերն անդամագելով քսան հոգու՝ հիմնականում ՀՀ գործազուրկ քաղաքացիների:

Երևանում ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներն, ըստ ԱԱԾ տվյալների, աննախադեպ դաժանությամբ ծանր հանցագործություններ էին նախապատրաստում, որոնք հավասարազոր են ՀՀ խորհրդարնում 1999թ.-ին իրականացված ահաբեկչությանը:

Օրեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին և դրա հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ էին տվել՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ: Մամուլի տեղեկություններով տրվել, էր նաև Վահան Շիրխանյանի անունը:

Հրապարակ օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Շիրխանյանն ասել էր. «Ես ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլինեն...»: