23.11.2024
Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարարը
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է Ղարաբաղ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր», - նշել է նա:

Անացած գիշեր շփման գծում իրավիճակը դարձյալ խիստ լարված է եղել, ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունը ետ մղելիս հայկական կողմը մեկ զոհ է տվել: «Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ», - հավելել է Հովհաննիսյանը:

Հտկանշական է, որ այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Բեռնում: