23.11.2024
Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է Ղարաբաղ
prev Նախորդ նորություն

Բեռնում քննարկվել է հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:

Բանակցությունների ժամանակ, ասված է հաղորդագրությունում, քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:

Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:

Վերջին մի քանի օրերին իրավիճակը ղաաբաղա-ադրբեջանական շփման գծում դարձյալ խիստ լարված է եղել: Ըստ պշտպանության նախարարության տվյալների, ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական դիվերսիոն գործողությունը ետ մղելիս հայկական կողմը մեկ զոհ է տվել: «Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ», - հայտնել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հենց հանդիպման օրվա մասին լուրը հրապարակելու պահից, փորձագետները նշում էին, որ ստեղծված իրավիճակում առանձնապես ակնկալիքներ չունեն Սարգսյան-Ալիև բանակցություներից: Ըստ փորձագեների, կարևոր է ուղղակի հանդիպման փաստը, որը միգուցե թույլ տա որոշակիորեն իջացնել հակամարտության գոտում լարվածության աստիճանը: