Նախ՝ Փաշինյանը, հիմա էլ Լուկաշենկոն չի մեկնի Լեհաստան. Պուտի՞նն է պատճառը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մեկնի Վարշավա` ի նշան համերաշխության Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Rzeczpospolita-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Համաձայն աղբյուրի, Լուկաշենկոն հրաժարվել է այցից, քանի որ Լեհաստանը Պուտինին հրավեր չի ուղարկել:
RT հաղորդմամբ, Բելառուսի ԱԳՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը:
Ավելի վաղը հաղորդվել էր, որ Լեհաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի նախագահները սեպտեմբերի 1-ին Վարշավայում, Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին հանդես կգան ելույթներով: Հաստատված է ևս 20 երկրների առաջնորդների մասնակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել լեհական կողմի հրավերը՝ մասնակցել սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ավելի վաղ ֆորումի կազմակերպիչները իրենց պաշտոնական կայքում տեղեկացրել էին Փաշինյանի մասնակցության մասին՝ գրելով, որ Հայաստանի վարչապետը միջոցառման ամենասպասված հյուրն է:
Ի դեպ, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հրավեր չի ստացել մասնակցելու Համաշխարհային երկրորդ պատերազմի մեկնարկին նվիրված միջոցառումներին: