23.11.2024
Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի Ղարաբաղի մասին վիճահարույց զեկույցը
prev Նախորդ նորություն

Երևան. Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շուրջ բանակցություններ է վարում Չինաստանի հետ

Հայաստանն այս պահին բանակցություններ է վարում չինական ընկերությունների հետ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շուրջ: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, Երևանն այս պահին բանակցություններ է վարում երեք չինական ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են այդ նախագծով: Չնշելով տվյալ ընկերությունները՝ Բեգլարյանը ասել է, որ մինչև տարվա վերջ սպասվում է այդ ընկերություններից մեկի ներկայացուցչի այցը Հայաստան: Մյուս երկու ընկերությունների ներկայացուցիչների այցը նախատեսվում է հաջորդ տարի:

Երկաթգծի շինարարության հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Պեկին սեպտեմբերյան այցի ընթացքում: Նախարարը նաև այսօր հայտարարել է, որ երկաթգծի շինարարության հարցը քննարկվելու է Իրան իր այցի ընթացքում: Այցը կկայանա մինչև այս տարվա վերջ:

Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է: Այն պետք է անցնի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզով: Այդ ճանապարհն ամենակարճ ուղով կկապի Ասիան Կենտրոնական Եվրոպայի հետ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել է 2013թ.-ի սկսզբին: Իրան-Հայաստան երկաթգծի երկարությունը կկազմի մոտ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, 60 թունելներից և կունենա 27 կայաններ:

Նախագծի արժեքը կազմելու է 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի կյանքի կոչման դեպքում տարեկան այդ ճանապարհի բեռնվածությունը կկազմի 15-18 միլիոն տոննա բեռ, իսկ նման ծավալների դեպքում նախագիծը կլինի արդյունավետ: