24.07.2025
Doing Business-ը Հայաստանի մասին. աճ վարկանիշում, ոչ թե տնտեսությունում
prev Նախորդ նորություն

Սոցհարցում. ՀՀ-ում քաղաքացիների 86.1 տոկոսը ՌԴ-ը համարում է բարեկամ երկիր

Հայաստանում «Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի հանրային կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն հանրապետությունում հարցմանը մասնակցած 1105 քաղաքացիների 86.1 տոկոսը Հայաստանի բարեկամ երկիր է համարում Ռուսաստանին, 30.3 տոկոսը՝ Ֆրանսիային, 29. 6 տոկոսը՝ Վրաստանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Հարցվածների 9 տոկոսից ավելին կարծում է, որ Հայաստանին բարեկամ երկիր է ԱՄՆ-ն, 7 տոկոսից ավելին՝ Գերմանիան, 5 տոկոսից ավելին՝ Ուկրաինան, 4 տոկոսից ավելին՝ Բելառուսը, 2 տոկոսից ավելին՝ Չինաստանը եւ Ղազախստանը, 1 տոկոսից ավելին՝ Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Մոլդովան։ Նվազագույն տոկոս են կազմում Միջին Արեւելքի երկրները, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, փոխանցում է News.am-ը: Հարցվածների 8.3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը բարեկամ երկրներ չունի։ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։
Աբրահամյան. Գլոբալ փոփոխությունները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը