23.11.2024
ՀՀ նախագահ. Նոր էներգաբլոկի շահագործումը կհամընկնի գործողի շահագործումից հանելու հետ
prev Նախորդ նորություն

«Gallup». Հայաստանն ընդգրկվել է անվտանգ երկրների առաջին տասնյակում

Հայաստանն ընդգրկվել է Gallup-ի՝ «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցում, անվտանգ երկրների առաջին տասնյակում: Զեկույցում տեղ գտած վերջին ցուցանիշային արդյունքները ներկայացնում են այն երկրների ցանկը, որտեղ մարդիկ զգում են առավել անվտանգ և վտանգված գիշերը զբոսնելիս:

Արդյունքները հիմնված են 2014 թ. 141 երկրներում 142,000 չափահասների հետ անցկացրած հարցումների վրա: Ապահովության աստիճանն որոշելու նպատակով պատասխանողներին տրվել է հետևյալ հարցը. «Դուք Ձեզ անվտա՞նգ եք զգում, երբ գիշերը միայնակ քայլում եք այն քաղաքում կամ վայրում, որտեղ ապրում եք»:

Համաձայն արդյունքների՝ Վենեսուելան զբաղեցնում է առաջին տեղը այն երկրների տասնյակում, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել վտանգված գիշերը քայլելիս (22 %): Ի դեպ, այս երկիրը Հոնդուրասից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշով:

Սինգապուրն ու Հոնգ Կոնգը այն երկրներն են, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել անվտանգ գիշերը քայլելիս՝ հավաքելով բարձրագույն 91%:
Հայաստանը նույնպես տասնյակում է՝ 9-րդ տեղում: Հայաստանում հարցման մասնակիցների 82% իրեն անվտանգ է զգում: Տասնյակը եզրափակում է Ավստրիան: