27.11.2024
Մամուլի տեսություն. նոր ատոմակայանի կառուցման հարցը կառավարության օրակարգում չէ՞
prev Նախորդ նորություն

Մենաշնորհները խեղդում են տնտեսությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում

Հայկական տնտեսությունը խեղդվում է մենաշնորհներից և անբարեխիղճ տնտեսական մրցակցությունը վանում է պոտենցիալ ներդրողներին: Այդ մասին հայտարարել է ԱԺ խորհրդարանի պատգամավոր, "Ազատ դեմոկրատներ" կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նիստին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքը 2016թ.-ին: Շաբոյանը մանրակրկիտ ներկայացրել է փաստաթուղթը, սակայն Քոքոբելյանը նշել է, որ հանձնաժողովի նախագահը շրջանցել է ամենաակտուալ խնդիրներն այդ ոլորտում: «Երկիրը խեղդվում է մենաշնորհներից, խոսքը գնում է ամենակարևոր ապրանքների մասին, ինչպիսիք են բենզիը, յուղը, շաքարը, ցորենը: Հանձնաժողովի նախագահը խոսեց ամեն ինչի մասին, բացի այսօրվա ամենակարևոր խնդիրներից»,-նշեց Քոքոբելյանը:

Նրա խոսքով, խելացի մտքերի և անվերջ վերլուծությունների փոխարեն, Շաբոյանին անհրաժեշտ է բացատրել հասարակ քաղաքացիներին, ինչու է ամբողջ աշխարհում նավթամթերքի գներն անկում ապրում, իսկ ՀՀ-ում՝ աճում: «Մարդկանց հետաքրքրիր չէ ձեր վիճակագրությունը, որը չի համապատասխանում իրականությանը: Բերեք ձեր գործունեության արդյունավետ, օգտակար գործողության գոնե մեկ օրինակ, փորձեք համոզել պոտենցիալ ներդրողներն ներդրումներ կատարել ՀՀ-ում»,- ասաց Քոքոբելյանը ՏՄՊՊՀ-ի ղեկավարին:

Վերջինս իր հերթին հայտարարեց, որ պատգամավորը չի տիրապետում ինֆորմացիային, չգիտի ՏՄՊՊՀ-ի գործառույթները: